Կիևյան կամուրջը երթևեկի համար կբացվի նախատեսված ժամկետից շուտ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Կիևյան կամուրջը երթևեկի համար կբացվի նախատեսված ժամկետից շուտ։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ տրամադրված հաղորդագրության, Կիևյան կամրջի հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվում են՝
- երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում,
- դեֆորմացիոն կարերի և ջրահեռացման համակարգի նորացում,
- ջրամեկուսացման աշխատանքներ,
- բազրիքների ամբողջական թարմացում,
- թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում,
- արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։
Գերատեսչության փոխանցմամբ, աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ՝ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։
Կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։

