Երկրաշարժ՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում

09.07.2026, 12:38
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Երկրաշարժ՝  Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1  մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2  բալ ուժգնությամբ: