ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34981 դեպք, որոնցից 23502-ն` առողջացած, 650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 147108 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 104 նոր դեպք և 208 առողջացած։
Загружается новость ... "Лево"
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 209 է:-0-