Չորեքշաբթի` փետրվարի 1–ի առավել ուշագրավ նորությունները
02.02.2017,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` փետրվարի 1–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` փետրվարի 1–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Հայաստանում ուժեղ սառնամանիք է սպասվում. Երևանում կգրանցվի -25 աստիճան: Բայց փետրվարի 5-ից հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:
- Կառավարությունում կրկին փոփոխություններ են սպասվում. վարչապետը չի խնայի անգամ «իր բերածներից ոմանց»:
- Ռուսական որոշ լրատվամիջոցներ նախօրեին հայտնել են, որ «UTair» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737» օդանավը, որը պետք է կատարեր Մոսկվա–Երևան չվերթը, չորեքշաբթի առավոտյան չի կարողացել օդ բարձրանալ կոտրված փականների պատճառով: Սակայն ավելի ուշ տեղեկատվությունը հերքվեց:
- Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է վիզաների տրամադրման կարգը Թրամփի հրամանագրից հետո:
- Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձն ավարտվել է ադրբեջանցի զինծառայողի գերեվարմամբ: