Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձն ավարտվել է ադրբեջանցի զինծառայողի գերեվարմամբ
01.02.2017,
23:47
Չորեքշաբթի ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում,ադրբեջանական զինուժը դիվերսիոն փորձն իրականացվել է շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ՝ օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները:
«ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել»,- ասվում է հաղորդման մեջ:
Ըստ հաղորդագրության, կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թվականին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:
ԼՂՀ ՊՆ ունեցած հավաստի տվյալներով, հակառակորդն ունի նաև առնվազն 1 վիրավոր: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն այսօր տարածած հաղորդագրությամբ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատրաստ են չեզոքացնել ցանկացած նախահարձակ գործողություն: -0-