Ուրախ լուր. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

01.02.2017, 11:23
Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը։
Ուրախ լուր. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը, ինչի արդյունքում երեկոյան տեղումները գրեթե բոլոր մարզերում կդադարեն:

Ինչպես հաղորդում է Սուրենյանը Facebook–յան իր էջում, առաջիկա գիշերը ձյունը կշարունակվի միայն Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Փետրվարի 2-ի ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանում ուժեղ սառնամանիք է սպասվում. Երևանում կգրանցվի -25 աստիճան
 
«Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում փետրվարի 2-3-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Ամենացուրտը կլինի փետրվարի 3-ի և 4-ի գիշերները, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -25….-30, Լոռիում` -22…-27, Տավուշում` -15….-20, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում` -17….-20, Սյունիքի հովիտներում` -10…-15, Սյունիքի նախալեռներում` -18…-23, Արցախում` -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում` -20…-25, Երևանի բարձրադիր գոտում` -16…-18, ցածրադիր գոտում` -23…-25 աստիճանի», – նշում է օդերևութաբանը։

Նրա խոսքով, փետրվարի 5-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ:–0–