ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է նախարարի խորհրդական: Այդ մասին Facebook–ի իր էջում գրառում է կատարել ինքը` բժիշկը։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսօր ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության»,– ասվում է Տեր–Մինասյանի գրառման մեջ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում