417.14
4.83
386.42
+12
Եղանակը Երևանում
Հայ

Beeline–ը հայկական շուկայում ներկայացրել է նոր փաթեթային առաջարկներ

20:09
26 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ՀՀ հեռահաղորդակցության շուկայում առաջինը հանդիսացող «Neo» և «Neo+» ծառայությունների փաթեթների գործարկման մասին, ուրբաթ հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ծառայությունների փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 100 անվճար SMS-հաղորդագություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր, 1 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, անսահմանափակ շփում Facebook Messenger, WhatsApp, ОК և VK հարթակներում, ինչպես նաև անսահամանափակ ինտերնետ տանը մինչև 30 մբ/վրկ արագությամբ: 

«Neo» ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձն ընդամենը 4990 դրամ է: «Neo+» ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձը 5990 դրամ է: Դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր կատարվող զանգերի արժեքը րոպեն 15,9 դրամ է: Հաշիվը կարելի է վճարել` լիցքավորելով բջջային հեռախոսահամարը, ինչն առավելագույնս պարզեցնում է վճարումը ծառայությունների ամբողջ փաթեթի համար: 

«Neo սակագնային փաթեթները մշակելիս մենք մեր առջև դրել ենք շատ լուրջ նպատակ` առաջարկել բաժանորդին «ամեն ինչ և միանգամից», ընդ որում` առավելագույնս ցածր գնով: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեզ մոտ դա ստացվեց: Մենք ստեղծել ենք հավանաբար ամենապարզ և հարմար առաջարկը, որին միանալով` մեր բաժանորդները կստանան շատ արագ ինտերնետ տանը և բջջային հեռախոսով, անսահմանափակ ներցանցային զանգեր, SMS-հաղորդագրությունների մեծ փաթեթ, անսահմանափակ շփում Facebook Messenger, WhatsAPP, Оdnoklassniki և Vkontakte հարթակներում, ինպես նաև շահավետ գին դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու համար: Մեր առաջարկի հիմնական առավելություններից է միասնական հաշիվը, որը բաժանորդին հնարավորություն է տալիս վճարել ծառայությունների փաթեթի համար` լիցքավորելով բջջային հեռախոսահամարը` առավելագույնս պարզեցնելով վճարումը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Neo» և «Neo+» առաջարկները գործում են ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Առաջարկներին կարող են միանալ թե նոր, և թե գործող Beeline բաժանորդները: Neo առաջարկների փաթեթին կարելի է միանալ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կայք կամ ուղարկեք անձնական հաղորդագրություն Beeline–ի պաշտոնական էջին Facebook-ում սոցիալական ցանցում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:35
20 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
14:41
20 Մայիսի 2023
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ. նախօրեին չարտոնված մուտքի փորձ է կատարվել newsarmenia.am կայք
20:41
19 Մայիսի 2023
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել. ՖՈՏՈ
15:54
19 Մայիսի 2023
Ժամանակավոր փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհը
Ժամանակավոր փակ կլինի Պարզ լիճ տանող ճանապարհը
15:37
19 Մայիսի 2023
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
21:46
18 Մայիսի 2023
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները