Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել այգում. կա մեկ զոհ
11.12.2015,
10:35
Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան տուժածներ, հայտնում է Հայաստանի ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան տուժածներ, հայտնում է Հայաստանի ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը։
ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացվել է դեկտեմբերի 10-ին, ժամը 20.28-ին։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «KIA sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից (մոտ 70 մ) և հայտնվել Խ.Շ.-ի այգում, ինչի հետևանքով 68–ամյա ուղևոր Ս.Բ.-ն տեղում մահացել է, իսկ 64–ամյա վարորդ Վ.Ա.-ն և ուղևոր, 34–ամյա Բ.է.-ն տեղափոխվել են Իջևանի Բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: -0-