ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին, ժամը 22-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ` միասին դիմավորելու Ամանորը, հայտնում է քաղաքապետարանի կայքը:
«Ուրախ մթնոլորտն ու տոնական բարձր տրամադրությունը կապահովեն սիրված երգիչներն ու պարային համույթները, իսկ ճիշտ կեսգիշերին տարեմուտը կազդարարվի շքեղ հրավառությամբ: Ջերմությամբ, փոխադարձ սիրով ու բարձր տրամադրությամբ՝ միասին դիմավորենք Նոր տարին»,-ասված է հաղորդագրությունում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում