Երևանի շուկաներից մեկում կասեցվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերքի իրացումը (ՖՈՏՈ)

05.11.2020, 13:25
ՍԱՏՄ-ն Երևանի մանրամեծածախ շուկաներից մեկում հայտնաբերել է սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար․ դրա իրացումը կասեցվել է․ ՖՈՏՈ
Երևանի շուկաներից մեկում կասեցվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերքի իրացումը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզ է դարձել, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:

Հայտնաբերված սփրեդի ողջ խմբաքանակի իրարցումը կասեցվել է:

«Մեր քաղաքացիներին խնդրում ենք լինել ուշադիր և, որևէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում, զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 012 906090 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն նաև «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում:-0-

 - рис.1