Երևանի Ա և Բ գոտիների «կարմիր գծերում» ավտոկայանատեղիները կիրակի անվճար կլինեն
08.02.2024,
11:52
Երևանի Ա և Բ գոտիների «կարմիր գծերում» ավտոկայանատեղիները կիրակի անվճար կլինեն

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Ա և Բ գոտիների «կարմիր գծերում» ավտոկայանատեղիները կիրակի անվճար կլինեն։ Նախօրեին նման որոշում է ընդունել Ավագանու խորհուրդը։
Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Երևանի կենտրոնում ծանրաբեռնվածության աստիճանը կիրակի օրերին շատ ավելի ցածր է։
Հիշեցնենք, որ հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման:
Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է մանրամասներ։
«Ա» գոտում կայանման
մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ,
մեկ օրվա համար` 2 000 դրամ,
մեկ շաբաթվա` 5 000 դրամ,
մեկ ամսվա՝ 18 000 դրամ,
իսկ մեկ տարվա` 160 000 դրամ:
«Բ» գոտում կայանման մեկ ժամի համար
սահմանված է 200 դրամ,
մեկ օրվա դեպքում՝ 1000 դրամ,
մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ,
մեկ ամսվա` 4000 դրամ,
մեկ տարվա համար՝ 24. 000 դրամ:
Ընդ որում, «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար համապատասխան ժամանակահատվածի վճարումը տարածվում է նաև «Բ» գոտու նկատմամբ։-0-