Երևան-Թել Ավիվ-Երևան թռիչքները չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով

02.03.2020, 19:17
Երևան-Թել Ավիվ-Երևան թռիչքները չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով
Երևան-Թել Ավիվ-Երևան թռիչքները չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը ներառյալ է թռիչքները Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով, գրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանն իր Facebook-յան էջում:

Նա նշել է, որ տվյալ որոշումը պայմանավորված է վերջին իրադարձություններով, ինչի հետևանքով տեղի է ունենում տոմսերի զգալի վերադարձ: Նրա խոսքով հիմք է ընդունվել նաև Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, համաձայն որի հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից:

Загружается новость ... "Право"

 «Ուղևորներիի տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների»,- նշել է Խաչատրյանը:

«Արմենիա» ավիաընկերությունը չարտերային թռիչքներ է իրականացնում 2016թ.-ի հուլիսից: Ներկայումս ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Թել Ավիվ, Բեյրութ, Վորոնեժ և Միներալնի Վոդի
:
Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 32 մարդ։–0–