Ոստիկանությունը հերքում է Կիրանցում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկությունները․ընդդիմությունն այլ բան է հայտարարում

02.05.2024, 13:44
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտնել է, որ կիրանցիների նկատմամբ բռնություն է իրականացվել
Ոստիկանությունը հերքում է Կիրանցում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկությունները․ընդդիմությունն այլ բան է հայտարարում
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունը հերքում է Կիրանցում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկությունները։

Այսօր առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել 30 բնակիչների (նրանց ազատ են արձակել մի քանի ժամ անց)։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտնել է, որ կիրանցիների նկատմամբ բռնություն է իրականացվել։

«Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ», – հայտնել են ոստիկանությունից։