Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին. Մարությանը հայտարարություն է տարածել

17.12.2021, 01:12

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ գրառում է կատարել իր Facebook-յան էջում։

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին.

1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար: 
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ 
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ», - գրել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել' ներկայացնելով նոր քաղաքապետի թեկնածուին:-0-