438.97
4.35
404.36
+8
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանն այցելել է Արտաշատի ԲԿ. այն սպասարկում է միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին (ՖՈՏՈ)

22:51
04 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանը նախօրեին այցելել են Արտաշատի բժշկական կենտրոն, որը սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պատիենտներին։

Այս մասին Սարգսյանը հայտնել է Facebook-յան իր էջում։

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ երեկ այցելել էինք Արտաշատի բժշկական կենտրոն, որն, ինչպես հայտնի է, օրեր առաջ վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտներին: Նախարարի հետ ծանոթացել ենք ծառայությունների մատուցման ընթացքին։ Նշեմ, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները, նախարարի գնահատմամբ էլ՝ այն լիովին համապատասխանում է ԱՀԿ պահանջներին», – նշել է Արարատի մարզպետը։

Նրա խոսքով, կենտրոնում հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական և հիգիենիկ պարագաներով, նրանց տրվում է 3-անգամյա սնունդ: 

« Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոս բուժաշխատողներին՝ ամենաօրյա սրտացավ աշխատանքի համար։ Սիրելի քաղաքացիներ, հիշեք՝ նրանք օր ու գիշեր աշխատում են հանուն ձեր առողջության։ Դուք էլ մնացեք տանը հանուն նրանց», – նշել է Սարգսյանը։

Ապրիլի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 770 հաստատված դեպք։ Բուժվել է 43 մարդ, 7-ը, ցավոք, մահացել է։-0- 



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը