633.3
7.2
519.57
+17
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքում ադրբեջանցիներն առա՞ջ են եկել, ՊՆ–ն պարզաբանում է ստեղծված լարված իրավիճակը

13:33
12 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

ՊՆ–ից հայտնում են , որ մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ 

«Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց», – նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, ադրբեջանցիները Սև լճի տարածքում առաջ են եկել և տեղակայվելու փորձ են կատարել։

Լուրը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նա նշել է, որ որևէ միջադեպ չի եղել, վիրավորներ չկան։ Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշխանասարի ուղղությամբ հարձակումներ են եղել։

«Հարձակում չի եղել, ուղղակի գիշերը լավ առաջ են եկել, բայց այս պահին 1–ին բանակային կորպոււսը բանակցություններ է վարում, որպեսզի ադրբեջանական ուժերը հետ գնան դեպի քարտեզով նախատեսված դիրքերը», – ասել է փոխքաղաքապետը։–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:39
09 Հունիսի 2021
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ

20:40
09 Հունիսի 2021
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
20:20
09 Հունիսի 2021
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
19:37
09 Հունիսի 2021
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:48
09 Հունիսի 2021
Այս պահին կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 մարդ, ծանր վիճակում`225–ը, 19 մարդ միացված է օդափոխման սարքերին.ԱՆ
Այս պահին կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 մարդ, ծանր վիճակում`225–ը, 19 մարդ միացված է օդափոխման սարքերին
15:42
09 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել.ԱՆ
Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել
14:55
09 Հունիսի 2021
«Կարծում եմ` Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի ռազմավարությունները շատ լավ համապատասխանում են միմյանց». OeEB–ի կառավարող տնօրեն (ՎԻԴԵՈ)
Ավստրիական զարգացման բանկի կառավարող տնօրեն Կլեմենս Շտադլերը խոսում է 2020թ-ին բանկի առջև կանգնած խնդիրների,Ամերիաբանկի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի մասին.ՎԻԴԵՈ
12:04
09 Հունիսի 2021
Այսօր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն այսօր հայտարարել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու` մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով.ՎԻԴԵՈ
11:30
09 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 99 նոր դեպք, 81 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 99 նոր դեպք, 81 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
11:20
09 Հունիսի 2021
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին.ՎԻԴԵՈ
10:40
09 Հունիսի 2021
Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով
10:15
09 Հունիսի 2021
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին.ՎԻԴԵՈ