Սասուն Միքայելյան. Մարուքյանը, թե էդքան տղա է, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու (ՎԻԴԵՈ)

11.05.2020, 16:28
Սասուն Միքայելյան. Մարուքյանը, թե էդքան տղա է, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու. իրա եղբայրն էլ, եթե իր խոսքերի համար ներողություն չխնդրեց, լավ բան չի սպասի իրեն. ՎԻԴԵՈ
Սասուն Միքայելյան. Մարուքյանը, թե էդքան տղա է, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է օրերս Մարուքյանի հետ տեղի ունեցած միջադեպին։

«Բնական է, այս դահլիճում դեպք է կատարվել, ես գիտեմ Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի չգիտեմ ինձ կերան, սպանին, մորթին: Ես առաջարկում եմ էն, ինչ կատարվել ա այս դահլիճում, իր մեղքով ա կատարվել, եթե այդքան տղայա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող էս կուսակցություններն իրենց գործը շարունակեն: Եթե տղա է այդքան, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու», – նշել է Միքայելյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվել է ծեծկռտուքի` Սասուն Միքայելյանի մասնակցությամբ:–0–