437.67
4.35
404.35
-2
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ-ի միջադեպի մանրամասները և ինչ է կատարվում ԱԺ-ում ծեծկռտուքից հետո (ՎԻԴԵՈ)

12:30
08 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ-ում քիչ առաջ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև բռնված ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվում է ծեծկռտուքի:


Ստեղծված իրավիճակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հասցեին հնչեցված խոսքերի հետևանքն էր: Մոտենալով ամբիոնին՝ Մարուքյանն ասում է, որ ափսոսում է մի քանի վայրկյանը, որ պետք է անդրադառնա Թունյանին, բայց կխոսի:

«Պարոն Թունյան, որ ամբիոնից սրիկա, բան բառեր եք ասում, դա լարվածություն է առաջացնում, որովհետև մեկը կարա մտածի՝ իրեն եք անդրադառնում, մյուսը կարա մտածի՝ իրեն եք անդրարդառնում, մի արեք տենց բաներ: Անում եք էտ ձևի բաներ»,- ասում է Մարուքյանը: 

Սասուն Միքայելյանն այդ պահին տեղից ինչ-որ բան էր ասում Մարուքյանին և տեսնելով, որ վերջինս չի լսում իրեն, բղավում է. «Լսի, հոպար»:

«Պարոն Միքայելյան, ես ձեզ համար հոպար չեմ: Ի՞նչը կցխես»,-ասում է Մարուքյանն ու իջնում ամբիոնից, իսկ Սասուն Միքայելյանն էլ իր հերթին է մոտենում Մարուքյանին և ծեծկռտուք է սկսվում: Պատգամավորներն իջնում են տեղից ու փորձում հանգստացնել Մարուքյանին ու Միքայելյանին, սակայն սա վերածվում է զանգվածային անկարգության:

Երբ Մարուքյանը վերադառնում է ամբիոնի մոտ ծեծկռտուքից հետո, վերջինս նշում է, որ ինչքան էլ խփեն, ինքը, միևնույնն է, խոսալու է:

«Ով էր, որ եկավ թաքուն մեջքից խփեց»,- հարցնում է նա, ու դիմում Միքայելյանին՝ «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք է այստեղ շմայսություն անես»:


Ծեծկռտուքից հետո ԱԺ խոնակ Արարատ Միրզոյանն ընդմիջում է հայտարարում: 

Սակայն միջադեպից հետո կրքերը չեն հանդարտվում: ԶԼՄ-ների տեղեկություններով, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի գրասենյակում բազմաթիվ պատգամավորներ են հավաքված, այդ թվում ծեծկռտուքի մասնակիցներ Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանն, պատգամավորները քննարկում ու պարզաբանում են տեղի ունեցածը: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ