Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա (ՎԻԴԵՈ)

08.05.2020, 11:02
ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև. ՎԻԴԵՈ

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

Загружается новость ... "Лево"

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվեց ծեծկռտուքի:

Քննարկման ժամանակ ԼՀԿ ղեկավարն ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքերի գնաց նրան ընդառաջ: 

«Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,-ասել է Մարուքյանն ու իջել ամբիոնից, իսկ Սասուն Միքայելյանն էլ իր հերթին է մոտենում Մարուքյանին և ծեծկռտուք է սկսվում: Պատգամավորներն իջնում են տեղից ու փորձում հանգստացնել Մարուքյանին ու Միքայելյանին, սակայն սա վերածվում է զանգվածային անկարգության: 

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ու պարետ Տիգրան Ավինյանն ապարդյուն փորձել են հանդարտեցնել իրար խառնված պատգամավորներին: -0-