Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ կգործարկվի

19.06.2019, 12:00
Կգործարկվի Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ։
Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Smartavia ավիաընկերությունը հուլիսին կգործարկի ուղիղ չվերթեր Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո» օդանավակայան) և Երևանի միջև։

Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, չվերթերն իրականացվելու են 2019թ.–ի հուլիսի 11–ից հոկտեմբերի 25–ը շաբաթական երկու անգամ` շաբաթ և կիրակի օրերին։

Նախատեսվում է, որ չվերթերն իրականացվելու են Boeing 737-500 և 737-700 օդանավերով։

Smartavia ռուսական ավիաընկերությունը հիմնադրվել է 2004թ.–ին, ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Արխանգելսկում։ Ավիաընկերությունն իրականացնում է կանոնավոր և չարտերային ուղևորափոխադրումներ։ –0–