ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերությանը տված առցանց հարցազրույցի ժամանակ նշել է Դանիա հեռանալու պատճառով և արդյոք դա կապվա՞ծ է կորոնավիրուսի հետ, թե՞ ոչ։
Загружается новость ... "Лево"
Մարտի 16–ից Ռևազյանը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն շարունակում է կատարել իր պարտականությունները։
«Ես հղիության 8–րդ ամսում եմ, իմ ընտանիքն ապրում է Դանիայում։ Որոշեցի ֆիզ. արձակուրդս անցկացնել ընտանիքիս կողքին։ Եթե ուզենայի փախնել կորոնավիրուսից, ապա կանեի հակառակը` Դանիայից կգայի Հայաստան, քանի որ այստեղ իրավիճակը շատ ավելի վատ է», – ասել է Ռևազյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա չի՞ նշանակում, որ նա չի վստահում առողջապահության հայկական համակարգին` Ռևազյանն ասել է, որ նախօրեին եղել է հիվանդանոցում և այնտեղ չկար սարքավորում, որը կա Հայաստանում։
«Բժիշկներն ուշադիր չեն, ինչպես Հայաստանում, ես պարզապես ուզում էի լինել ընտանիքիս կողքին», – ասել է Ռևազյանը` նշելով, որ շարունակում է աշխատանել հեռահար։–0–