Հորդառատ անձրևներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ ՀՀ շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը, 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Նշենք, որ կենտրոնը հորդորում է իրականացնել բերքահավաք։

Երևանում հոկտեմբերի 2-3-ը, 6-ի գիշերը և երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հոկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


