Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել

09.11.2021, 11:53
Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել
Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ», – նշվում է որոշման մեջ:

Մինչ այս նշանակումը Պարույր Հովհաննիսյանը 2016թ.–ից զբաղեցրել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը։–0–