ՊԲ–ում ծառայող ժամկետային զինծառայողներին կտրվի արձակուրդ. նախարարը հանդիպել է զինծառայողների ծնողներին

28.11.2020, 23:05
ՊԲ–ում ծառայող ժամկետային զինծառայողներին կտրվի արձակուրդ. նախարարը հանդիպել է զինծառայողների ծնողներին
ՊԲ–ում ծառայող ժամկետային զինծառայողներին կտրվի արձակուրդ. նախարարը հանդիպել է զինծառայողների ծնողներին
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների ծնողների բարձրացրած խնդիրներին և հավաստիացրել, որ արվելու է առավելագույնը` մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, զինծառայողների ծնողների բարձրացրած հարցերի լուծման համար: Վաղարշակ Հարությունյանը հայտնել է, որ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման համար արդեն իսկ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Ինչ վերաբերում է պատերազմից հետո զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելուն, ապա այս հարցը նույնպես շուտով լուծում կստանա` շնորհիվ դեկտեմբերի 1-ից վերսկսվող արձակուրդների։

Արցախի դիրքերում մնացած ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր ևս հերթական ակցիան են անցկացրել կառավարության շենքի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց երեխաները վերադառնան Հայաստան ծառայելու։

Ինչպես նշել են ծնողները, իրենց երեխաները մինչ օրս գտնվում են Արցախում, և հակառակորդի կողմից հարձակման դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել նրանց անվտանգությունն ու վերադարձը։–0–