«Նովոստի–Արմենիա» գործակալությունը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ։
Սիրելիներս,
Անցնում է ևս մեկ տարի՝ լիր իրադարձություններով ու մարտահրավերներով։ Ձեզ հետ միասին մենք հետևեցինք կարևոր նորություններին, կիսվեցինք հետաքրքիր պատմություններով և ստեղծեցինք նոր նախագծեր։
Մենք շնորհակալ ենք ձեզ՝ մեր հավատարիմ բաժանորդներին և վստահելի գործընկերներին, վստահության և գործակալության կյանքում մասնակցության համար: Ձեր աջակցության շնորհիվ մենք մնում ենք ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև մի վայր, որտեղ քննարկվում են հիմնական թեմաները, ծնվում են նոր գաղափարներ և ձևավորվում է հանրային կարծիք:
2025 թվականին մենք կշարունակենք ձեզ տեղեկացնել կարևորագույն իրադարձությունների մասին՝ լուսաբանելով ակտուալլ հարցեր և կիսվելով մեզ բոլորիս միավորող պատմություններով:
Թող Նոր տարին բերի խաղաղություն, բարեկեցություն և առողջություն: Թող ձեր օջախներում տիրի ջերմություն ու ուրախություն, և թող կատարվեն ձեր երազանքները: Մենք հավատում ենք, որ մեզ լավ նորություններ և համատեղ նախագծեր են սպասվում։
Շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար:
Հարգանքներով՝
«Նովոստի–Արմենիա» գործակալության խմբագրություն