Մշակութային եղեռն․ Հրազդանի կիրճում հենց նոր ոչնչացվեց 300 հազ․ տարի առաջ ձևավորված բնական հուշարձան․ Հայկ ԴԵմոյանն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան, որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր, ահազանգում է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նա Facebook–յան իր էջում գրել է․ «Սա դեռ սկիզբն է: Շուտով էքսկավատորի թեթե կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչև ուշ միջնադար թվագրվող իրերով: Անձրևից հետո, այստեղով անցնելիս կարելի է միջնադարյան ջնարակած խեցեղենի մնացորդներ հավաքել: Տեղանքը հոշոտելուց հետո այստեղ շենք կկառուցվի: Ավելի լավ է չտեսնեք դրա գեղագիտական անատոմիան, այլապես քաղաքապետարանի շենքի վրա հանգիստ կարելի է գրել Անատոմիկում -2»։ Ասածս ի՞նչ ա, սիրելի երևանցիներ: Ասենք Ժաննա Անդրեասյանն իր տեղում չի, հնագետները ենթարկվում են ազգագրագետներին, բա են թավշուկներ սպասարկող իրավապաշտպանները, առաջադեմ ֆեմինիստուհիներն ու նորաթուխ լրագրող-վերլուծաբանները չեն կարող Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ կանգնեն ձորի պռնկին ու մի լավ ցույց անեն: Ես էլ տեսնեմ իմ պատշգամբից ու սիրտս մի քիչ հովանա: Պեղումներ սկսեք այ…, հետո Ձեր ճաշակները հանձնեք բետոնին: Մշակութային եղեռնագործություն, կամ ցտեսություն Հին Երևան նախագիծ, մեր օրեր…»։