584.78
6.68
494.78
+21
Եղանակը Երևանում
Հայ

Մարությանը երկար դադարից հետո աշխատանքի է գնացել, լուրեր են շրջանառվում, որ նա պատրաստվում է «կապերը կտրել» իշխանությունների հետ. «Ժողովուրդ»

09:54
26 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։

Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից, նույնիսկ նշվել է, որ Մարությանը քաղաքապետարանում է իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ:

«Ակնհայտ է, որ Մարությանին Երևան քաղաքի հետ կապված որևէ հարց չի էլ հուզում, որի վառ օրինակը Երևանում տեղացած ձյունն է, այն չմաքրելը, ինչպես նաև ողջ Երևանը սահադաշտ դառնալու հեռանկարը: Մեր աղբյուրները նշում են նաև, որ դեռևս հայտնի չէ, թե փետրվարի 9-ին կայանալիք Երևանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ավագանին», – նշում են հոդվածի հեղինակները:

Օրակարգը դեռ չկա, իսկ շատերն էլ կարծիք են արտահայտում, թե Երևանի քաղաքապետը կրկին որևէ պատրվակ կբերի նիստին չմասնակցելու համար:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:04
17 Հուլիսի 2021
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:53
17 Հուլիսի 2021
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
12:46
17 Հուլիսի 2021
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
12:13
17 Հուլիսի 2021
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
23:15
16 Հուլիսի 2021
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:44
16 Հուլիսի 2021
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
22:28
16 Հուլիսի 2021
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան,ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
17:01
16 Հուլիսի 2021
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
15:34
16 Հուլիսի 2021
Առուշ Առուշանյանը կալանավորվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց
15:03
16 Հուլիսի 2021
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
12:38
16 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
12:14
16 Հուլիսի 2021
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ