Լուրեր են շրջանառվում դպրոցների ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին. ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

16.02.2021, 21:01
Լուրեր են շրջանառվում դպրոցների ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին. ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Լուրեր են շրջանառվում դպրոցների ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին. ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԿԳՄՍ–ում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նվազեցման հարց չի քննարկվում։

Այս մասին հայտնեցին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությունը դպրոցներին է ուղարկել գրավոր ծանուցումներ ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին։ Խոսվում էր, որ դա կարող է հանգեցնել բողոքի զանգվածային ակցիաների։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ քաղաքապետարանը չի որոշում դպրոցների ֆինանսավորման ծավալներ, հետևաբար` չի կարող փոխել դրանք։

ԿԳՄՍ–ից իր հերթին հայտնեցին, որ բոլոր պետական հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվում են ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 30-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2215-Ն որոշմամբ հաստատված չափաքանակով, ամբողջ ծավալով։

«Նախարարությունն արդեն ստորագրել է իր ենթակայության հաստատությունների հետ սուբսիդիայի տրամադրման պայմանագրերն ու հաստատել նախահաշիվները։ Նախարարությունում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նվազեցման հարց չի քննարկվում», – նշել են ԿԳՄՍ–ից։–0–