Կարևոր. վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ

21.05.2020, 16:34
ՃՈ–ից զգուշացնում են, որ այսուհետ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ
Կարևոր. վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Քննություններին մասնակցելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով՝ անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։–0–