Ինչու՞ էր 37–ամյա որդին երևանյան հյուրանոցում կտրել 75–ամյա մոր պարանոցը. հրապարակվել են դեպքի ողջ մանրամասները

16.05.2023, 14:21
Ինչու՞ էր 37–ամյա որդին երևանյան հյուրանոցում կտրել 75–ամյա մոր պարանոցը. հրապարակվել են դեպքի ողջ մանրամասները
Ինչու՞ էր 37–ամյա որդին երևանյան հյուրանոցում կտրել 75–ամյա մոր պարանոցը. հրապարակվել են դեպքի ողջ մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 16–ին Երևանում սարսափելի դեպք էր տեղի ունեցել. որդին փորձել էր սպանել մորը` կտրելով նրա պարանոցը։

Դեպքը տեղի էր ունեցել Երևանի հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծեծել էր 75–ամյա մորը, դանակով կտրել պարանոցը, ինչից հետո փորձել էր դիմել փախուստի` նետվելով հյուրանոցի 4-րդ հարկի բաց պատշգամբից, սակայն ոտքի վնասվածք էր ստացել։

Ինչպես նշվում է Քննչական կոմիտեի հրապարակած ռեպորտաժում, դեպքից 7 ամիս առաջ մահացել էր տղայի հայրը, մայրն ուներ առողջական խնդիրներ։ Վիրահատությունից հետո, երբ մայրը եկել էր տուն, տղան ցուցաբերել էր տարօրինակ վարքագիծ, սկսել էր չսնվել, չքնել, մշտապես ունեցել է տագնապի զգացողություն, մորն ասել է, որ իրենց հետևում են և պետք է ապահովության համար գնան այլ տեղ` ժամանակավոր բնակվելու։

Քննությամբ հաստստվել է, որ որդին երբևէ խնդիրներ չի ունեցել այլ անձանց հետ, փոխարենը աչքի է ընկել դրական վարքագծով։

Քննիչ Լյովա Թորոսյանի խոսքով, նախաքննության ընթացքում հարցաքննվել են վկաներն ու տուժող կինը։

«Տուժողն իր ցուցմունքով հայտնել է, որ վերջին ժամանակահատվածում` դեպքից մոտ մեկ ամիս առաջ, որդու մոտ ի հայտ են եկել այնպիսի ախտանշաններ, որոնք բնորոշ են ներկա պահին նախաքննությամբ չպարզված շիզոֆրենիա տիպի հոգեկան հիվանդությանը։ Որդին դեպքից մոտ մեկ ամիս առաջ սկսել է չուտել, չքնել, չխմել, երեկոյան ժամերին ավելի շատ ծխել։ Նրա մոտ տպավորություն է եղել, որ ինչ–որ անձինք հետապնդում են իրեն։ Այդ հանգամանքի հիման վրա դեպքի օրը, երբ առավոտյան դուրս են եկել մոր հետ միասին, որդին պատճառաբանել է, որ իրենց հետապնդում են, կարող է ինչ–որ անձինք գան իր հետևից, և մորը համոզել ու տարել է դեպի հյուրանոց։ Հասնելով հյուրանոցային համար, առանց պատճառաբանության, որդին հայտնել է, որ ցանկանում է մորը մորթել», – նշել է Թորոսյանը։

Կինը որդուց նման բան երբևի չի սպասել։ Հասկանալով, որ որդին վճռական է տրամադրված և ոչինչ նրան չի կարող ստիպել հետ կանգնել իր որոշումից, մայրը պարզապես որդուն խնդրել է դեմքը չվնասել։

Քննիչի խոսքով, նախաքննությամբ պարզվել է, որ որդին ավարտին չհասցնելով իր դիտավորությունը, որին միջամտել է հյուրանոցի մենեջերը, ցանկացել է փախուստի դիմել հյուրանոցի համարից, որից միակ անվտանգ ելքը եղել է պատուհանը, որը տարել է դեպի տանիք։ Տղան ցանկացել է տանիքից ոտքը դնել օդորակիչի մարտկոցի վրա և այդ կերպ իջնել մինչև ներքև, բայց ոտքը սայթաքել է և 4–րդ հարկից ընկել է ներքև` ստանալով աջ ոտքի, կողոսկրի և կոնքի կոտրվածքի, որի համար ստացել է համապատասխան ստացիոնար բուժօգնություն։

Նկատելով ընկած և վնասված տղային` աշխատակիցը մոտեցել և զրուցել է նրա հետ` սպասելով ոստիկանների ժամանմանը։
Քննչական նշում են, որ նշանակված են դատաբժշկական մի շարք փորձաքննություններ, որոնք արդյունքով հնարավոր կլինի ստանալ հուզող հարցերի բոլոր պատասխանները։–0–