Ինչ պայմաններում են պահվում մեկուսացված քաղաքացիները «Գոլդեն Փելեսում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

02.03.2020, 00:20
Ինչ պայմաններում են պահվում մեկուսացված քաղաքացիները «Գոլդեն Փելեսում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
Ինչ պայմաններում են պահվում մեկուսացված քաղաքացիները «Գոլդեն Փելեսում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

«Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ», – հայտնել է Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով տեսանյութ։

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–