+30
Եղանակը Երևանում
Հայ

«Իմ քայլը» բոյկոտեց Երևանի Ավագանու նիստը, Մարությանն էլ ուրախ լուր հայտնեց (ՎԻԴԵՈ)

12:23
21 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբեր./Նովոստի-Արմենիա/. Երևանի Ավագանու հերթական նիստը, որը պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել է նիստը:

Ինչպես նիստը բացելիս հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քվորումն ապահովված չէ, ինչի կապակցությամբ հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Եթե քվորում կրկին չհավաքվի, նիստը կհետաձգվի:

Նա, օգտվելով առիթից, երևանցիներին հայտնեց հիանալի նորություն՝ քաղաքի վերելակային տնտեսության թարմացման հետ կապված:

«Այսօր հայտարարվել է ևս 280 նոր վերելակների ձեռք բերման տենդեր: 2020թ.-ին տեղադրվել է 54 վերելակ, որոնք հատուկ նախատեսված են այն շենքերի համար, որտեղ բնակվում են ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիներ: 48 վերելակների տենդերն ընթացքի մեջ է, մինչ այդ ընդհանուր առմամբ տեղադրվել է 520 վերելակ», - ասաց Մարությանը:

Եվս 100 վերելակի մասով մրցույթն ավարտվել է: Այսպիսով, ինչպես տեղեկացրեց Մարությանը, Երևանում կտեղադրվի (կփոխարինվի) 1000 բոլորովին նոր վերելակ:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ Ավագանու խորհրդում տեղի կունենա քննարկում Երևանի քաղաքապետի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու հարցով:

Загружается новость ... "Лево"

Մարությանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին

Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի կայքում, որի խմբագիրն էր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա այն գլխավորում է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտնվել էր հոդված «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ։  Հոդվածում նշվում է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո Մարությանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:

Այժմ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:

«Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները», - նշվում է հոդվածում։

Քաղաքապետարանի արձագանքը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չցանկացած մեկնաբանել Մարությանի մասին հոդվածը՝ նշելով, որ դա բամբասանք է։

«Վերջին երեք տարիների ընթացքում դեղին մամուլը Երևանի քաղաքապետի անձի ու գործունեության մասին ինչ ասես գրել է։ Ձեր մեջբերած հոդվածը դրանցից մեկն է, ոչ մի արտառոց բան չկա։ Ես իսկ դեղին մամուլի բամբասանքները չեմ մեկնաբանում», - հայտարարել է Կարապետյանը Panorama-ին։

Արձագանքելով այն հարցին, որ խոսքը այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մասին է՝ Կարապետյանը նշել է․ «Ես որևէ այլ մեկնաբանություն այդ հարցի հետ կապված չունեմ»։

Իրականությու՞ն, թե ֆանտաստիկա

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ևս անդրադարձել է «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված հոդվածին։

«Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատաականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - մեջբերում է Վարդևանյանի խոսքերը aysor.am-ը։

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Վարդևանյանն ավելացրել է, որ եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով