Երևանցիները՝ Հայկ Մարությանին պաշտոնից ազատելու մասին (ՎԻԴԵՈ)
17.12.2021,
09:59
Փորձել ենք պարզել, թե երևանցիները որքանո՞վ են կողմ Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալուն. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
Նախօրեին երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը հայտարարություն տարածեց Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի կապակցությամբ ու նշեց նոր քաղաքապետի թեկնածուի անունը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ին, «Հայկական ժամանակ» թերթի կայքում հայտնվել էր հոդված՝ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով:
Հոդվածում ասվում էր, որ Հայկ Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով սերտ հարաբերություններ է հաստատել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Մարությանի մասին հոդվածը որակավորել էր որպես բամբասանք։
Загружается новость ... "Лево"

Փորձել ենք պարզել, թե ի՞նչ են կարծում երևանցիները և որքանո՞վ են կողմ Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալուն:
Մանրամասները՝ տեսանյութում: