Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
04.08.2022,
15:54
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռանարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Հացիկ), հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
«Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, իսկ կաթնամթերքի փոխադրումը չի իրականացվել հատուկ մասնագիտացված՝ սառեցվող կամ հավասարաջերմ թափք ունեցող, փոխադրամիջոցներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:–0–