Հայաստանում կան փակ ճանապարհներ

26.12.2022, 10:47
ԱԻՆ-ի հայտնում են, որ Հայաստանում կան փակ ճանապարհներ
Հայաստանում կան փակ ճանապարհներ
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։-0-