Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը (ՖՈՏՈ)

22.06.2020, 10:41
Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը. ՖՈՏՈ
Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Загружается новость ... "Лево"

Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։

Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։

«Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նվիրատվության համար ԱՆ–ն շնորհակալություն է հայտնում «ВИВА» բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին։–0–