428.41
4.27
396.05
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀԿ-ն իշխանություններին մեղադրում է կոռուպցիայի և ծխախոտի մաքսանենգություն կազմակերպելու մեջ

15:50
07 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Նախկին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության մի խումբ անդամներ երեքշաբթի բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ֆլեշմոբի նպատակը կոռուպցիոն սկանդալների և անօրենությունների մասին հիշեցումն է, որոնք իրականացվում են ՀՀ գործող իշխանությունների կողմից, մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների հետ կապված:

ՀՀԿ-ի ակտիվիստները կառավարության շենքի դիմաց մետրանոց տառեր են տեղադրել` կազմելով «Կրասնոդար» և «Վորոնեժ» բառերը: Ինչպես պնդում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, հենց դեպի այս քաղաքներ են ուղևորվել մաքսանենգ ծխախոտով մի քանի ինքնաթիռներ, որոնք իբրև թե կազմակերպվել են գործող վարչապետին մոտ շրջակաների կողմից: 

«Երկիրը խորը լոքդաունի մեջ է գտնվում, և այդ ժամանակ երկրից անօրինական ճանապարհով մի քանի ինքնաթիռ է դուրս բերվում, և դուք ցանկանում եք ասել, որ կառավարությունը տեղյակ չէ»,- հայտնել է Մամիջանյանը լրագրողներին:

Մամիջանյանը պարզաբանել է, որ նմանօրինակ ֆլեշմոբերը կշարունակվեն, չնայած Հայաստանում շարունակական կարանտինին:

«Սոցցանցերում մենք մշտապես ցույց ենք տալու կառավարությանը իր իրական դեմքը»,- հայտնել է նա:

Սկանդալ ծխախոտի շուրջ

Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Facebook-յան ր էջում տեսանյութեր է հրապարակել, որում նա մեղադրում է Հայաստանի իշխանություններին: Տեսանյութերից մեկում Մինասյանը մեղադրել է ՀՀ վարչապետի կնոջ եղբորը՝ իշխող խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, վերջին երկու տարիներին ծխախոտի մաքսանենգություն կազմակերպելու մեջ:

Загружается новость ... "Право"

Մայիսի 27-ին, մեկնաբանելով Մինասյանի հայտարարությունները, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանից ծխախոտ արտահանելու առումով ամեն ինչ օրինական է: Նա հիշեցրեց Մինասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ըստ որի, վերջինիս հովանու ներքո ապօրինի ներմուծվել են թանկարժեք զարդեր, գյուղատնտեսական ապրանքներ, շինանյութ:

Պաշտոնական մեկնաբանություն

Ռուսական ԶԼՄ-ներում հրապարակվող նյութերի առնչությամբ, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ ՊԵԿ-ը այլ պետությունների մաքսային մարմիններից, որևէ այլ իրավապահ մարմիններից չի ստացել պաշտոնական գրություն արտահանված ծխախոտների մաքսանենգ լինելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Ռուսական vestivrn.ru տեղեկատվական կայքը հրապարակել է Երևանից Վորոնեժ ինքնաթիռով արտահանված մաքսանենգ ծխախոտների խմբաքանակի առգրավման մասին տեսանյութ: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են ՊԵԿ-ից, լրատվական կայքերում Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ: Այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ