«Եթե մուկն էլ վերջից քաշի, չեն պլստալու». Փաշինյանը խոսել է Միքայել Մինասյանի դեմ քրգործի մասին և պատմել շաղգամի հեքիաթը (ՎԻԴԵՈ)

27.05.2020, 19:23
«Եթե մուկն էլ վերջից քաշի, չեն պլստալու». Փաշինյանը խոսել է Միքայել Մինասյանի դեմ քրգործի մասին և պատմել շաղգամի հեքիաթը. ՎԻԴԵՈ
«Եթե մուկն էլ վերջից քաշի, չեն պլստալու». Փաշինյանը խոսել է Միքայել Մինասյանի դեմ քրգործի մասին և պատմել շաղգամի հեքիաթը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին այն մասին, թե արդյոք ՀՀ-ից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ և այլ ապրանքով ինքնաթիռներ են մեկնում՝ խնդրելով վարչապետին պահել վարկանիշը:

Խոսելով հարցի մասին վարչապետը նշել է, որ այդ իմիջով հետաքրքրվողները առաջին հերթին պետք է հետաքրքրվեն ՊԵԿ-ում հարուցված քր գործով՝ Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված:

«Որտեղ, ըստ իմ ունեցած ետղեկությունների, ձեր նշած անձի հովանավորությամբ ՀՀեն ներկրվել ամենատարբեր բաներ, շինանյութ, ճոխության պարագաներ և ինչ ասես՝ սելիտրայի անվան ներքո և դրա արյդունքում ՀՀ-ին պատճառվել է 20 մլրդ դրամի վնաս»,- նշել է նա:

«Ասենք՝ դուք գիտեք, որ Կրասնոդար երկրամասում բռնվել է Հայաստանից արտահանված մաքսանենգ բեռով ծխախոտ։ Եթե հետ պտտենք իրադարձությունը և քննենք Հայաստանի հարկային մարմինների գործողությունները, դրանց մեջ ոչ մի բան չի կարող փոխվել։ Մարդը գալիս է, ասում՝ ես ծխախոտ եմ արտահանում Հայաստանից, օրինակ, Աֆղանստան և թռնում եմ Ռուսաստանով դեպի Աֆղանստան։ Էդ մարդը օրինական և ձևակերպումով թռնում է։ Եթե էսօր էլ լինի էդ բեռը, նույն կերպ ձեւակերպվելու ա, թռնելու ա։ Եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում, ասենք վերալիցքավորման պատճառաբանությամբ, բայց ծխախոտի մի մասը կամ լրիվ փորձ է արվում բեռնաթափել էնտեղ, Հայաստանի իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- նշել է վարչապետը: 

Փաշինյանը թեման շարունակելով հայտնել է, որ իրեն շատ մարդիկ հարցնում են՝ այս կոռուպցիոներները ինչո՞ւ չեն սսկվում: 

«Ես նրանց ասում եմ, օրինակ, վերջին օրերի իրադարձությունների արդյունքում կսսկվեն, որովհետև քրգործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պետք է իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք»,- Նշել է վարչապետը և պատմել շաղգամի հեքիաթը:

«… Եթե մուկն էլ վերջից քաշի, չեն պլստալու»,- նշել է Փաշինյանը: -0-