430.54
7.67
408.56
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում կա՞ն կապիկի ծաղիկի դեպքեր, ինչպիսի՞ հիվանդություն է այն, որո՞նք են կանխարգելման միջոցները. հակիրճ տեղեկատվություն աշխարհում տարածվող հիվանդության մասին

19:03
22 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության դեպքերի առկայության մասին լուրերը:

«Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել», - նշել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Facebook-յան իր էջում։

Ինչպես Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Հերացի» վերլուծականը, ԵՊԲՀ առաջատար համաճարակաբանների հետ համատեղ ամփոփել է ներկայում հասանելի տեղեկատվությունը կապիկի ծաղիկի բռնկման վերաբերյալ:

Կապիկի ծաղիկը նոր հիվանդություն չէ, այն հայտնի է 1958 թվականից, երբ հայտնաբերվեց փորձերի նպատակով Եվրոպա տեղափոխված կապիկների շրջանում, որտեղից էլ առաջացավ հիվանդության անվանումը:

Կապիկի ծաղիկի վիրուսը համարվում է էնդեմեկ՝ բնորոշ կոնկրետ աշխարհագրական տեղանքին, մասնավորապես Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկային, զոոնոզ՝ կենդանուց մարդուն փոխանցվող վիրուսային հիվանդություն, որի հարուցիչը պատկանում է 1979 թվականից վերացված բնական ծաղիկի վիրուսի խմբին:

Մարդկանց շրջանում առաջին դեպքերը հայտնաբերվել են 1970 թվականին: Վերջին չորս տարիներին Եվրոպական տարածաշրջանում հայտնաբերվել էր կապիկի ծաղիկի 7 դեպք, հիմնականում էնդեմիկ երկրներից վերադարձաց ճանապարհորդների շրջանում:

Ամբողջ աշխարհում՝ 2022 թվականի մայիսի 21-ի դրությամբ, հաստատվել է ավելի քան հիվանդության 75 դեպք, որից առնվազն 18-ը հոսպիտալացվել են: Եվրոպական տարածաշրջանում հաստատված 37 դեպքում բացակայում էր Աֆրիկյան մայրցամաք ճանապարհորդելու պատմութուն, որն էլ համարվում է ընթացիկ բռնկման առանձնահատկությունը: Դեպքերի գերակշռող մասը հաստատվել էր Պորտուգալիայում՝ 23 և Իսպանիայում՝ 30:

Կենդանուց մարդուն վարակը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման ժամանակ՝ կոնտակտային մեխանիզմով (մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտում), այդ թվում նաև վարակված կենդանու մսի միջոցով: Մարդուց մարդուն վարակը փոխանցվում է օդակաթիկային ճանապարհով՝ տևական դեմ առ դեմ շփման ընթացքում, ինչպ նաև նույն պես կոնտակտային մեխանիզմով, այդ թվում նաև վարակակրի կենցաղային իրերի միջոցով:

Կապիկի ծաղիկը համարվում է ավելի թեթև հիվանդություն, քան բնական ծաղիկը, դեպքերի գերակշռող մասն ընթանում են առանց բարդությունների: Ծանր դեպքերի հավանականությունը տատանվում է 1-10%, առավել ռիսկային են համարվում երեխաները, երիտասարդները և թուլացած իմունային համակարգ ունեցող անհատները:

«Հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, այտուցված ավշային հանգույցները, դողը և ընդհանուր թուլությունը: Վերոնշյալ ախտանշաններին սովորաբար հաջորդում է ցանավորումը, որը սովորաբար սկսվում է դեմքի հատվածից այնուհետև տարածվելով մարմնի այլ մասերի վրա: Ցանն անցնում է տարբեր փուլեր՝ վերածվելով հեղուկով լցված բշտիկների, այնուհետև չորանալով և անհայտանալով մարդու մաշկից: Վերանալուց հետո մարդը այլևս վարակիչ չէ: Հիվանդության ընդհանուր տևողությունը 2-4 շաբաթ է», - նշել է Մուրադյանը:

Բնական ծաղիկի դեմ պատվաստանյութը շուրջ 85%-ով արդյունավետ է նաև կապիկի ծաղիկի դեմ, իսկ նախկինում բնական ծաղիկի դեմ պատվաստված անձիք համարվում է, որ ավելի պաշտպանված են այս հիվանդության նկատմամբ: Նշենք, որ 1980 թվականից ի վեր զանգվածային պատվաստումներ բնական ծաղիկի դեմ այլևս չեն իրականացվել:

Ներկայում առկա է նաև վարակի բուժման համար նախատեսված հակավիրուսային դեղամիջոց (tecovirimat), որի կիրառումն արտոնագրվել է Եվրոպական բժշկական ասոցիացիայի կողմից (European Medical Association):

«Ընդհանուր առմամբ, բնակչության համար հիվանդանալու վտանգը ներկայում գնահատվում է ցածր, անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներից են հիգիենայի, այդ թվում նաև ռեսպիրատոր կանոնների խստիվ պահպանումը, ինչպես նաև հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անմիջապես դիմելը բուժօգնության», - եզրափակել է Մուրադյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:12
24 Հունիսի 2022
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
12:24
24 Հունիսի 2022
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ. ՖՈՏՈ
12:00
24 Հունիսի 2022
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
11:07
24 Հունիսի 2022
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է. ՎԻԴԵՈ)
16:07
23 Հունիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:50
23 Հունիսի 2022
Ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը. ՍԽԵՄԱ
15:09
22 Հունիսի 2022
ՀՀ–ում գրասենյակ է բացում Asseco Group-ը. այն ներառված է Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկի՝ EU-Asia Business Finance Centre–ի հոլդինգում
Եվրոպական խոշորագույն IT ընկերություններից մեկը` Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում
12:21
22 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված (ՖՈՏՈ)
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված. ՖՈՏՈ
12:04
22 Հունիսի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
19:15
21 Հունիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:08
21 Հունիսի 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
14:41
21 Հունիսի 2022
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը