ՀՀ ԶՈւ–ն ձևավորում է նոր բնագծեր երկրի հարավային հատվածում (ՖՈՏՈ)

11.12.2020, 22:50
ՀՀ ԶՈւ–ն ձևավորում է նոր բնագծեր երկրի հարավային հատվածում. ՖՈՏՈ
ՀՀ ԶՈւ–ն ձևավորում է նոր բնագծեր երկրի հարավային հատվածում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության պետական սահմանագոտու հարավային հատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներն ու պահեստազորայինները իրականացնում են նոր բնագծերի ձևավորման և սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի հարավային սահմանների հետ կապված իրավիճակի մասին

Նոյեմբերի 9–ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախի և հարակից յոթ շրջանների ավելի քան 190 բնակավայր։ Այս ամենի հետևանքով, Հայաստանի Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան վարչական կենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների մոտակայքում:

 - рис.1

Վերջին շաբաթների ընթացքում ԶԼՄ–ները, հղում անելով սյունեցիներից ստացված տեղեկություններին, հաղորդում են, որ հայկական տարածք են ներխուժել ագրեսիվ տրամադրված ադրբեջանցիներ, այդ թվում` զինվորական համազգեստով։

Ինչպես մի քանի օր առաջ հայտարարել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով վերջերս դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, ԱԺ–ում հայտարարել է, որ իրեն են դիմել Սյունիքի մարզի Արավուս համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք տեղեկացրել են, որ ադրբեջանցիներն իրենցից խլում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում գտնվող համայնքի պահուստային ֆոնդի հողերը։

«Արավուսից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին: 9 hա հողատարածք սեփականաշնորհված է, քաղաքացիներն ունեն սեփականության վկայականներ, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից», – ասել է Թովմասյանը` հավելելով, որ խոսքը վարելահողերի մասին է։

 - рис.2

ՊՆ–ի կողմից պատրաստված ռեպորտաժում, որը նկարահանվել է Արավուս գյուղում, նշվում է, որ անհամաձայնության պատճառը 80–ականների քարտեզներն են, որով գծվել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանը։

ՊՆ–ից նշում են, որ հայկական կողմից չկա որևէ հենակետ, որից հետ ենք անցել, նույնը և հակառակ կողմից, չկա որևէ հենակետ, որտեղ ադրբեջանական կողմը մտած լինի մեր պետական սահմանից մի մետր դեպի մեր տարածքները։

Նշվում է, որ համայնքների դժգոհությունն ու բողոքը հայկական բանակի տիրույթում չէ, այլ Կադաստրի կոմիտեինը`պետք է պարզաբանվի` ինչու այդ հատվածը մերը չի եղել, բայց սեփականության վկայականներ են տրամադրել։–0–