ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը
21.11.2023,
13:14
Վերջին օրերին օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ադրբեջանական, լուրեր են տարածվում, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Այս լուրը տեղ է գտել նաև որոշ հայկական լրատվամիջոցներում
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նշվում է, որ վերջին օրերին օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ադրբեջանական, լուրեր են տարածվում, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Այս լուրը տեղ է գտել նաև որոշ հայկական լրատվամիջոցներում։
Արամ Թորոսյանի խոսքով, ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության:
«Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել», – նշել է Թորոսյանը։–0