Դեպի Երևան չվերթեր են չեղարկվել իրանա–իսրայելական սրացման ֆոնին

02.10.2024, 11:12
Դեպի Երևան չվերթեր են չեղարկվել
Դեպի Երևան չվերթեր են չեղարկվել իրանա–իսրայելական սրացման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր դեպի Երևան չվերթեր են չեղարկվել իրանա–իսրայելական սրացման ֆոնին։

Նշենք, որ Իրանը մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 17:00-ն չեղարկել է բոլոր թռիչքները երկրի տարածքում։

«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի նոր տվյալներով, չեղարկվել է Թեհրան–Երևան Flysepehran ավիաընկերության չվերթը, որը պետք է Երևան ժամաներ 12։40–ին։ Չեղարկվել է նաև նույն ավիաընկերության չվերթը հակառակ ուղղությամբ, այն նախատեսված էր 13։35–ին։