Ծննդկանի ողբերգական մահը, Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակը, COVID-19–ի դեպքերի աճ. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
09:00
19 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 14–18–ը)։
Նախորդ շաբաթ կրկին ակցիաներ էին կազմակերպվում` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Նախարարն էլ կազմակերպել էր ասուլիս` պարզաբանումներ տալով տարբեր հարցերին` սկսած իր հրաժարականից մինչև Արսեն Ջուլֆալակյանի հետ տարաձայնություններն ու դպրոցներում դիմակ կրելու հետ կապված հարցը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց, որ կորոնավիրուսի դեպքերի թիվն էականորեն ավելացել է, ինչն անհանգստացնող միտում է։ Միաժամանակ ԱՆ–ից հայտնեցին, որ երկրում կա կորոնավիրուսի արագ տարածման վտանգ։
«Շենգավիթ» ԲԿ-ում 30–ամյա ծննդկան է մահացել։ Ավելի ուշ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ։ ԲԿ–ն դեպքի կապակցությամբ հրապարակեց պաշտոնական հաղորդագրություն։
ԱԺ–ում կայացավ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանի, Էդգար Շատիրյանի ու Երվանդ Խունդկարյանի երդմնակալությունը։
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով