ԱԺ–ում տեղի ունեցավ ՍԴ նորընտիր դատավորների երդմնակալությունը
18.09.2020,
17:24
ԱԺ–ում կայացավ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանի, Էդգար Շատիրյանի ու Երվանդ Խունդկարյանի երդմնակալությունը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ում կայացավ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանի, Էդգար Շատիրյանի ու Երվանդ Խունդկարյանի երդմնակալությունը։
«Ուզում եմ վստահեցնել, որ գիտելիքներս կօգտագործեմ` ի բարօրություն ժողովրդի և հանուն արդարության կայացման», – ասաց Վաղարշյանը` դիմելով քաղաքացիներին։
Խունդկարյանն իր հերթին տեղեկացրեց, որ այլևս Վճռաբեկ դատարանի դատավոր չէ և երդվեց պատգամավորների առաջ։
Չորեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատավորների ընտրությամբ սահմանադրական ճգնաժամը լուծվել է։–0–
Загружается новость ... "Лево"