576.34
6.26
490.17
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Հայաստանում կա կորոնավիրուսի դեպքերի արագ տարածման վտանգ. ԱՆ-ն մանրամասնում է

18:03
17 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19) Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1.02։ Այս մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։ Ընդամենը մի քանի օր առաջ այն ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին»,- նշել է Նանուշյանն իր Facebook-յան էջում:

Նա հիշեցրել է բոլոր կանոնները պահել անհրաժեշտության մասին. կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն միմյանցից։

«Հակառակ դեպքում մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչին իհարկե նպաստելու է նաև կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված բնակչության շարժունակության բարձրացումը և կուտակումների առաջացումը։

Պետք է միավորել ջանքերը համավարակի հակազդման գործում։ Ցավում եմ, որ որոշ անձինք, անձնական տարբեր նկատառումներից ելնելով, ապատեղակատվություն են տարածում կովիդ 19-ի դեմ պայքարի ներկայիս հայտնի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ինչպիսիք է դիմակը»,- հայտնել է փոխնախարարը:

Նանուշյանն ընդգծել է առողջությունը պահպանելու կարևորության մասին:

«Առողջ եղեք, չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է։ Պահպանեք այն հասարակ միջոցով՝ դիմակով։ Հուսամ շուտով բժշկագիտությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ այլ միջոցներ ունենալ, բայց քանի դրանք չկան, կրեք դիմակ ու փրկեք Ձեր ու Ձեր հարազատների կյանքը»,- նշել է նա:

Հայաստանում սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում:-0-

Ցավոք, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt...

Опубликовано Lena Nanushyan Четверг, 17 сентября 2020 г.

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:20
08 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանը մտադիր է Արցախում էթնիկ զտում իրականացնել․ ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
19:54
07 Հոկտեմբերի 2020
Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը
17:44
07 Հոկտեմբերի 2020
Թուրքիան պետք է դադարեցնի իր ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության մեջ․ Փաշինյանն անվանել է զինադադարի պայմանները
Թուրքիան պետք է դադարեցնի իր ներգրավվածությունը և դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին․ Նիկոլ Փաշինյան
14:10
07 Հոկտեմբերի 2020
Եթե ցանկանում ենք, որ վիրավորված զինվորները ստանան լավագույն բուժսպասարկումը, հետևեք սանիտարահամաճարակային բոլոր կանոններին․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսի թվերի աճի վերաբերյալ
13:02
07 Հոկտեմբերի 2020
Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանը կօգնի ապահովել Հայաստանի անվտանգությունն ուղղակի սպառնալիքի դեպքում (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC World News- ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել Ռուսաստանի աջակցության վերաբերյալ․ ՎԻԴԵՈ
12:25
07 Հոկտեմբերի 2020
672 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 53755-ի. մահացել է 5 մարդ
672 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 53755-ի. մահացել է 5 մարդ
11:48
07 Հոկտեմբերի 2020
Հայաստանն ընդլայնում է կառավարության լիազորությունները պաշտպանության ոլորտում
ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեցին «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները
10:15
07 Հոկտեմբերի 2020
ՀՀ որոշ ճանապարհներին թույլ անձրև է տեղում, տեսանելիությունը՝ 20-25 մետր
Վարորդներին խորհուդ է տրվում լինել զգոն ՀՀ հարավային շրջանի ավտոճանապարհով երթևեկելից
23:21
06 Հոկտեմբերի 2020
ՊՆ. Լկտի սուտ է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին
ՊՆ–ից հայտնում են, որ լկտի սուտ է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին
21:25
06 Հոկտեմբերի 2020
Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, դիրքերի վերադասավորման մասին տեսանյութերի և գրառումների տարածումը. ՊՆ
Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման մասին տեսանյութերի և գրառումների տարածումը. ՊՆ  
19:51
06 Հոկտեմբերի 2020
«Shame.am»–ը հրապարակել է միակողմանի չփաստարկված կարծիքներ և ակնհայտ սուտ տեղեկություններ. ԱԱԾ-ն վարույթ է նախաձեռնել
«Shame.am»–ը հրապարակել է միակողմանի չփաստարկված կարծիքներ և ակնհայտ սուտ տեղեկություններ. ԱԱԾ-ն վարույթ է նախաձեռնել
18:43
06 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ–ն զգոնության կոչ է անում. հակառակորդի կողմից կոտրվում են Facebook-յան էջեր, կատարվում են զանգեր
ԱԱԾ–ն զգոնության կոչ է անում. հակառակորդի կողմից կոտրվում են Facebook-յան էջեր, կատարվում են զանգեր