438.65
4.42
404.14
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Շենգավիթ» ԲԿ-ում 30–ամյա ծննդկան է մահացել. ի՞նչ է կատարվել

13:25
18 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել:

Ինչպես NEWS.am–ին պատմել են Սեդայի հարազատները, վերջինիս հղիությունն անցել է առանց որևէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչև այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։

«Բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել այսինչ հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ Մեզ ինֆորմացիա տալու  փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը։ Հարազատները փորձել են վերև բարձրանալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դրանից հետո միայն Սիրունյանը կանչել է վերև ու ցույց տվել, որ Սեդան մահացել է»,– պատմել են հարազատները։

Ընտանիքի անդամները տարակուսած են, թե ինչու են հիվանդանոցում նման դեղամիջոց ներարկել։

Սեդայի առաջնեկն աղջիկ է, վիճակը լավ է։

«Շենգավիթ» ԲԿ–ն NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ծննդկանի մահվան լուրը՝ նշելով, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն

Ինչպես հաղորդում է ArmLur.am-ը, ծննդկանի հարազատները տեղի ունեցածում մեղադրում են բժիշկներին: Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցում և հարազատների խոսքով, փորձում են կանխել, որպեսզի ծննդկանի դին դուրս չբերեն հիվանդանոցից: Այս պահին այնտեղ լարված իրավիճակ է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ