Երևանում 33–ամյա տղամարդը հաղորդագրություն է ուղարկել ծանոթին ու նետվել Կիևյան կամրջից
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հուլիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Կիևյան կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի:
Մինչ տեղում կաշխատեր քննչական խումբը՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Ա․Գ.-ն է:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ Ա․ Գ.-ն հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել իր ծանոթին, գրելով՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

