Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ. ի՞նչ է հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ն ծննդկանի մահվան մասին

18.09.2020, 15:48
Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ. ի՞նչ է հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ն ծննդկանի մահվան մասին
Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ. ի՞նչ է հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ն ծննդկանի մահվան մասին
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Շենգավիթ» ԲԿ–ն հաղորդագրություն է տարածել 30–ամյա ծննդկանի մահվան կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ինչպես նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ, 2020թ.–ի սեպտեմբերի 17–ին ժամը 12:25 30 ամյա ծննդկան Ա․Ս․ դիմել է «Շենգավիթ» ԲԿ (ախտորոշումը` ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ), հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել :

«Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը կնոջը ներարկվել է այլ խմբի հակբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Հիվանդության անամնեզը նշված է եղել ծննդկանի բժշկական փաստաթղթերում: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ , զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն, PS 125 զարկ, Sao 2-65%: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Ծննդկանի մոտ ախտորոշվել է՝ վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա -?:

«Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40 ժամվա ընթացում դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: Սեպտեմբերի 18–ին ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ: 45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը», – նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ:–0–