Փաշինյան. կորոնավիրուսով վարակման դեպքերն էականորեն ավելացել են, միտումն անհանգստացնող է (ՎԻԴԵՈ)
17.09.2020,
11:47
Փաշինյանն այսօր նշել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերն էականորեն ավելացել են, միտումն անհանգստացնող է. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է կորոնավիրուսի դեպքերի աճին։
«Նախորդ մեկ ամսվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի հետ կապված ունեցել ենք ամենօրյա 200-ից պակաս դեպք, բացի մեկ օրվանից, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է, երեկ 295 դեպք է եղել», – ասաց վարչապետն` հավելելով, որ հայտնաբերման տոկոսը ևս բավականին բարձր է։
Նրա խոսքով, երեկ ունեցել ենք 4319 թեստ։
«Ես հիշեցնեմ, որ ամենավատ շրջանում մեր օրական թեստերի մաքսիմալ ծավալը 3000–ի չի հասել, բայց միտումն անհանգստացողն է, և մենք մեր բոլորի, հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս ամենի վրա», – ասաց Փշինյանը` նշելով, որ մարտից հետո առաջին անգամ Երևանում խցանում է նկատել։
«Եվ թերևս դա կապված է դպրոցների բացման հետ», – նկատեց Փաշինյանը։
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ թեստավորումների թիվը մեծ է։
«Բայց մենք նաև տոկոսային աճ ենք նկատում։ Այսօր յոթ տոկոս է կազմում, ինչը մեզ համար մտահոգիչ է: Ըստ նրա` դա կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման, տեղաշարժի ակտիվացման, մինչդպրոցական առևտրի, հանգստյան տներից վերադառնալու հետ»,– նշեց Ավանեսյանը:
Նա կոչ արեց պահպանել բոլոր կանոնները, ինչի արդյունքում կարող ենք զսպել միտումը։
Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով։–0–